Հանձնաժողով հարցաքննության էր հրավիրվել ՊՆ պաշտոնյա․ մանրամասներ փակ նիստից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս անգամ եւս այն անցկացվեց գաղտնի սենյակում` լրագրողների եւ այլ անձանց աչքերից հեռու:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին փակ նիստից մի քանի հանգամանքներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հանձնաժողով հարցաքննության հրավիրվել էր ՊՆ պաշտոնյա, ում ով լինելը չենք հրապարակում` գաղտնիությունից ելնելով: Սակայն տեղեկացանք, որ նիստը բավական բուռն է անցել, եւ հիմնականում հարցեր է տվել հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովի մյուս անդամները հիմնականում լսողի կարգավիճակում են եղել, չնայած փորձել են միջամտել եւ իրենց խոսքը եւս ասել: Հանձնաժողովի նիստերը բուռն կերպով շարունակվելու են, եւ որոշում կա այն ամեն անգամ տարբեր վայրերում անցկացնել` նույնիսկ խորհրդարանի շենքից դուրս»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս