Խաղը շատ լավ սկսեցինք, սակայն կորցրինք վերահսկողությունը. Արմեն Գյուլբուդաղյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի Հայաստան – Իտալիա (1:3) խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել Արմեն Գյուլբուդազյանցը. «Առաջին խաղակեսի սկիզբը շատ լավ խաղացինք, դիմում էինք պրեսինգի, սակայն հետո կորցրինք խաղի վերահսկողությունը: Երկրորդ խաղակեսի առաջին 20-25 րոպեները փորձեցինք ֆուտբոլ խաղալ, ստացվեց, սակայն պարտվեցինք:

Չեմ ասի, որ շատ էմոցիոնալ խաղ էր: Ընդամենը մի դրվագ եղավ, ֆուտբոլն ինքնին էմոցիոնալ խաղ է, եւ պատահում են այդպիսի դրվագներ: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Կարապետյանի կարմիր քարտին, ապա այդ դրվագը մեր դիրքից այդքան էլ լավ չերևաց:

Կամո Հովհաննիսյանին երկրորդ խաղակեսում ցանկանում էինք փոխարինել, սակայն հրաժարվեց, դեռ ուժ ուներ: Վնասվածք ստացսվ, սակայն շարունակեց խաղալ: Մեր բժիշկները ու տղաները պրոֆեսիոնալ են: Ամեն ինչ կանենք Բոսնիայի դեմ խաղին վերականգնվելու համար: Իսկ թե որքանով կհասցնենք, ցույց կտա հանդիպումը:

Ես գոհ եմ Արտակ Գրիգորյանի խաղից եւ գտնում եմ, որ վատ չխաղաց: Իսկ ինչ մնում է Գոռ Մալաքյանին, ապա նրա մասին արդեն խոսել եմ: Միանգամից հավաքականի խաղում փոփոխություն նկատելը շատ դժվար է: Տղաների մոտ տեսնում եմ մեծ ցանկություն, փորձում ենք ագրեսիվ ֆուտբոլ, ստացվում է:

Սարգիս Ադամյանի մասին կասեմ, որ լավագույններից էր խաղադաշտում: Մենք նրան հավաքականում օգտագործում ենք այն դիրքում, որ դիրքում խաղում է իր թիմում: Չեմ ափսոսում, որ դարպասը վստահել եմ Արամ Հայրապետյանին: Առաջին կեսում 3 դրվագում փրկեց մեզ, երկրորդ խաղակեսում եւս երկու դրվագում լավ խաղաց: 3-րդ գոլի մեջ ուներ մեղավորության իր չափաբաժինը, սակայն ամեն ինչ մի խաղով չի որոշվում»,- ասել է մեր հավաքականի գլխավոր մարզիչը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս