«Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ եւ «Սանիթեք» ՍՊԸ-ն պակասեցրել են պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հազար խոշոր հարկատուների ցանկի 540-րդ տեղը զբեղացրած «Սանիթեք ինթերնեյշնլ»-ը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 155 մլն 281 հազար դրամ,մինչդեռ նախորդ տարի նշված ընկերությունը վճարել է 171 մլն 112 հազար դրամ հարկ։
Մյուս՝ «Սանիտեք» ընկերությունը եթե այս տարվա առաջին եռամսյակում կատարել է 162 մլն 660 հազար դրամի հարկային վճարումներ, ապա անցած տարի դրանք կազմել են 145 մլն 52 հազար դրամ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ, ըստ ՊԵԿ-ի, 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել եւ պետական բյուջե չի վճարել 299 մլն 918 հազար դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը` 280 մլն 429 հազար դրամ ԱԱՀ: