Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունն ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Վերջինս հավելեց, որ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է դիմում:
Պատճառները դեռևս հայտնի չեն:
Այդուհանդերձ, հիշեցնենք, որ վերջին շրջանում Իջևան համայնքի շուրջ տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես, կապված անտառահատումների, դրանց արգելքի և հաջորդող բողոքի ակցիաների հետ:
Հիշեցնենք նաև, որ վերջերս նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել: Վ․ Ղալումյանի հրաժարականը կարող է կապված լինել դեկտեմբերի 8-ին նշանակված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանը Իջեւանի քաղաքապետն էր 2011 թվականից։
Փորձեցինք հրաժարականի մասին պարզաբանումներ ստանալ Վ․ Ղալումյանից, սակայն նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի է։