Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանի` խմբակցությունը լքելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԼՀԿ խմնակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ դադարեցնում է իր համագործակցությունը Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ:

«Արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում»,-ասել է նա:

ArmLur.am-ն այս առնչությամբ փորձեց կապ հաստատել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, սակայն վերջիններս համառորեն լռում են՝ մեր զանգերին չպատասխանելով:

Արձագանքեց միայն ԼՀԿ խմբակցության պատագամավոր Անի Սամսոնյանը, ով նշեց, որ չի մեկնաբանում. խմբակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

 




Լրահոս