«Լուսավոր Հայաստանը» Արման Բաբաջանյանի պատգամավորական մանդատը հետ է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն հայտարարություն է տարածել Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելու որոշման վերաբերյալ.

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը քիչ առաջ հայտնեց ԼՀԿ խմբակցությունը լքելու մասին, իսկ պատգամավորական մանդատից հրաժարվելու կամ չհրաժարվելու մասին կհայտնի ավելի ուշ:




Լրահոս