
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել:
Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Փոքրիկի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
ArmLur.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնեց, որ այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել է շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: