«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է դատավորների թեկնածուների, ինչպես նաեւ գործող դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացրած հայցերին: Այսպիսով, ուսումնասիրելով իրավիճակը` նկատենք, որ այսօրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհրդի դեմ հայցերը թիվը 21-ն է:
Նշենք, որ 20 անձանցից միայն երկու դատավոր է ԲԴԽ-ին դատի տվել. նրանք ենք Շիրակի մարզի ըհնդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովհաննես Ղազարյանն ու Ադրինե Ղուկասյանը: Դատավոր Հովահաննես Ղազարյանը պահանջում է իրեն նշանակել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Ադրինե Ղուկասյանը Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իսկ, ահա, դատավորների թեկնածուները վիճարկում են ԲԴԽ-ի տարբեր որոշումները: Հավելենք, որ 20 հայցերը կապված են ԲԴԽ նախկին անդամների որոշումների հետ:
ԲԴԽ նախագահը Ռուբեն Վարդազարյանն է, ուստի նաև նախկինում՝ Գագիկ Հարությանի օրոք ստացված հայցերի լուծումը մնում է նրա հույսին: