«Ժողովուրդ» օրաթերթին սեպտեմբերի 4-ին, Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34 հասցեում հնչած կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները առգրավել են տարածքում առկա տեսախցիկները եւ նոր մանրամասներ ի հայտ բերել: Ինչպես հայտնի է, Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ էին հնչել:
Հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցինքնությունը պարզվել էր ավելի ուշ: Վերջիններսեն եղել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Պետրոսյանը եւ էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Միսակ Ղազարյանը:
Ոստիկաններն ուքննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին բազմաթիվ կրակոցների հետքեր: Ավտոմեքենայի դրսում եւներսում հայտնաբերվել էին արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ի դեպ,ըստ մամուլի լուրերի` վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին կրակոցներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները առգրավելով տարածքում առկա տեսախցիկները` բացահայտել են, որ մի տղամարդ` բաց դեմքով, կիսավարտիքով եւ կարճաթեւ շապիկով, ինքնաձիգը ձեռքին` մոտենում է Անդրանիկի 34 շենքի բակում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, որի մեջ են գտնվում երկու անձ, եւ կրակահերթ է իրականացնում մեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ, որիցհետո բավականին հանգիստ կերպով կանգնեցնում է տաքսին եւ հեռանում:
Իրավապահներին հաջողվել է գտնել այն տաքսին, որիմեջ է նստել կիսավարտիքով, ավտոմատը ձեռքին տղամարդը:
Տաքսու վարորդը ասել է, թե նա որտեղ է կանգ առել: Ըստ էության, տաքսու վարորդի ասածը որեւէ կերպ չի օգնել իրավապահներին բացահայտել ենթադրյալ հանցագործի ով լինելը, եւ իրավապահները երեկվա դրությամբ տեսախցիկների միջոցովստեղծում են ավտոմատով տղամարդու ֆոտոռոբոտը, որպեսզի կարողանան բացահայտել նրա ով լինելը:
Նշենք, որ կատարված դեպքի բացահայտումը իրավապահների մոտորոշակի դժվարություններ է առաջացրել, քանի որ կրակոցների հետեւանքով վիրավորված անձինք ի վիճակի չենցուցմունք տալ եւ օգնել իրավապահներին բացահայտելու կատարվածի պատճառը, եւ հիմա իրավապահները ընկած փնտրում են կրակահերթ իրականացրած տղամարդուն:
Քնար Մանուկյան