Բաց նամակ՝ Բակո Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես Նոնա Հարությունյանն եմ, ԼՂՀ քաղաքացի եմ, ունեմ երեք մանկահասակ տղա երեխաներ, որոնցից մեկը հաշմանդամ է, ընտանիքս անօգնական վիճակում գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կացարան չունենալու պատճառով երեխաները դուրս են մնացել ուսումից եվ հայտնվել ենք դրսում, վեց տարի շարունակ գրավոր դիմել եմ ԼՂՀ բոլոր պատկան մարմիններին, սակայն միշտ դիմումներս անտեսվել են նրանց կողմից, եվ միշտ տվել են ցրողական եվ սպառնացող պատասխաններ, որպեսզի ես իմ խնդիրները չբարձրաձայնեմ, որովհետեւ ես ասել եմ, որ օրենքից եք խոսում նախագահ Բակո Սահակյան, դա է ձեր օրենքը. մանկահասակ տղա երեխաներին դանդաղ մահով սպանում եք, եվ ով է ձեզ իրավունք տվել ոտնահարել մանկահասակ երեխաների, հաշմանդամ երեխայի, կնոջ սահմանադրական իրավունքները բառից բուն իմաստով, եթե դուք պետություն եք կոչվում եվ օրենքից եք խոսում, ես դիմում եմ պետությանը, ձեզ պարոն Բակո Սահակյան։

Ես իմ ընտանիքի սոցիալական ծանր վիճակը ներկայացնում եմ ԼՂՀ պատկան մարմիններին գրավոր թե բանավոր: Արդեն վեց տարի շարունակ պատկան մարմինները նախագահ Բակո Սահակյանի անունից տալիս են իմ գրածին հակառակ պատասխաններ թե գրավոր թե բանավոր եվ ցրողական պատասխաններ, հարց եմ ուղղում պատկան մարմիններին հիմա ինչ անեմ ապրենք թե մեռնենք, պատասխանում եմ ձեր իրավունքն է։

Պարոն Բակո Սահակյան ձեր օրենքը թույլ է տալիս առողջ տղա երեխաներին անտեսելով դարձնեք անառո՞ղջ: Ձեր օրենքը թույլ է տալիս մի ամբողջ ընտանիք ապրի դրսում, քնի նստարանների՞ն, ձեր օրենքը թույլ է տալիս, որ երեխաները զուրկ մնան ուսումից եվ առողջ կնոջը դարձնեք անառողջ, ով պայքարում է իր ընտանիքի համար: Խնդրում եմ իմ հարցերի պատասխանները տաք։ Այդպես եք տեսնում Արցախի ապագան՝ անտեսելով անօգնական տղա երեխաներին։




Լրահոս