Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել նորաստեղծ «Հայ գործարարների ասոցիացիայի» մասին:

«Ռուսաստանը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը: Փոքր և միջին բիզնեսի ոլորտի զարգացումը շատ կարևոր նշանակություն ունի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար: «Հայ գործարարների ասոցացիայի» նպատակը դառնալու է երկու երկրների արդյունաբերողների միջև փոխգործակցության ամրապնդումը:

«Տաշիր» ընկերությունների խումբն արդեն վաղուց է աջակցում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերություններին: Այս ասոցիայի ստեղծումը կօգնի համախմբել գործընկերների ջանքերը` նպատակ ունենալով ավելի ամրապնդել առևտրային փոխգործակցությունը և կդառնա ևս մեկ քայլ դեպի ավելի նեղ համագործակցությունը երկու երկրների գործնական շրջանակների համար»:

Նշենք, որ բացի Կարապետյանից, ասոցացիայում ընգրկված են նաև նրա կողմից վերահսկվող «Ֆորա» բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, «Comedy Club»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և այլք:




Լրահոս