
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել էր հիվանդանոց հերթական հետազոտում իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման մասին: