ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաք Երեւանում

Սա թե՛ պատկան մարմինների, թե՛ մեր քաղաքացիների անփույթ ու անտարբեր վերաբերմունքի հետեւանք է: Եկե՛ք մի քիչ խնամքով մոտենանք մեր ունեցածին:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը: Ի՞նչ ժամկետում է կատարվում որդեգրման պետական գրանցումը:

Հայարփի Մնացականյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որդեգրում թույլատրվում է միայն մինչեւ 18 տարեկան անձանց նկատմամբ եւ ելնելով նրանց շահերից` հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները: Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում: Միաժամական հայտնում ենք, որ այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին` ակտային գրանցման պատճենը ստանալու համար: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (կա՞ն արդյոք այլ նշումներ` որդեգրման, չեղյալ համարելու եւ այլն), որից հետո մեկօրյա ժամկետում կատարվում է որդեգրման գրանցում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ ծանոթանալ սոցիալական փաթեթի հատկացման կարգին. ինչպե՞ս է հատկացվում սոցփաթեթը:

Նազենի Գրիգորյան (51 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար:
Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում` համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:
Դիմումի եւ տեղեկանքի հիման վրա` սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով. հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով: Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր աշխատակցի` սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132,000 ՀՀ դրամ:




Լրահոս