
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր դատական հայց` ԱԺ աշխատակազմի դեմ: ԱԺ նախկին աշխատակիցները դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը եւ հայց է ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի` պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով եւ չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել:
Ըստ էության, աշխատակիցները դուրս են եկել, եւ նրանց վերջնահաշվարկ չի տվել, եւ հիմա դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։