
Ինչպես տեղեկացնում է Avaz պարբերականը, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ինքնաթիռը դեպի Հայաստան չարթերային թռիչքի ժամանակ խուսափել է ավիավթարից:
Ինքնաթիռի օդաչուն արդեն Երևան ժամանումից հետո մանրամասներ է հաղորդել թռիչքից:
«Մենք իսկապես կարող էինք վթարի ենթարկվել, վստահեցնում եմ ձեզ: Ես անպայման տեղեկացնելու եմ այս միջադեպի մասին համապատասխան մարմիններին: Ոչ ոք չի կարող խաղալ մարդկային կյանքի հետ», – նշել է օդաչուն:
Հաղորդվում է, որ թռիչքի ժամանակ՝ Ստամբուլի օդային տարածքով անցնելիս, օդաչուն կտրուկ թեքել է ինքնաթիռի ուղղությունը, ինչի արդյունքում ինքնաթիռում գտնվողները խուճապի են ենթարկվել: