![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/c3723e52d2714e7b7e951b37834cc3c5.jpg)
Սոչիի հանգստյան գոտիներից մեկում առաջին ձյունն է տեղացել: Այս մասին հայտնում РИА Новости-ն: Ինչպես նշում են ականատեսները, ձյան տեղումները սկսել են շաբաթ առավոտյան, իսկ երեկոյան տեղացած ձյունը դեռ չի հալչել: Համապատասխան լուսանկարները տեղի բնակիչները հրապարակել են սոցցանցերում:
Ձյունապատ հողատարածքը ֆիքսել են նաև անվտանգության տեսախցիկները: Աղբյուրի տեղեկություններով՝ այսքան վաղ այդ տարածքում ձյուն չէր տեղացել արդեն 30 տարի: