
«Մեղրիի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը մինչև նոյեմբերի 10-ը ծանրաքարշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու:
Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Մ-17՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան Մ-17՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի: