
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երեկ կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդունքներով՝ քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը: Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն՝ Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայնը և 1-ին տեղում է, երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, երրորդ տեղում՝ Արեգ Ավագյանը, 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը, իսկ 5-րդ տեղում՝ Արայիկ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ տարբեր համայնքների ղեկավարի պաշտոններում առաջադրվել էին 41 թեկնածու։