Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որը հայտնվել էր քննադատությունների թիրախում ԵՎՐՈ 2020-ի Հայաստանի դեմ խաղում սիմուլյացիայի դիմելու ու Ալեքսանդր Կարապետյանի վիճելի կարմիր քարտի պատճառ դառնալու համար, հրաժարվել է ներողություն խնդրել հայերից ու ֆուտբոլիստից:
«Նման բաներ պատահում են խաղային դրվագներում, և ես կարիք չեմ զգում ներողություն խնդրելու: Այդ պահին նույնիսկ չէի մտածում, որ նա արդեն մեկ դեղին ունի: Դեռ ավելին, ես արդեն 2 հարված էի ստացել արմունկով ու ցանկանում էի պաշտպանել ճակատս:
Հիասթափեցնող է, որ վիճելի որոշում է կայացվել, բայց ես ընդունում եմ դա ու առաջ շարժվում: Ես ամեն ինչ ցուցադրում եմ խաղադաշտում: Եթե 91 հանդիպում եմ անցկացրել ազգային հավաքականում, դա նշանակում է, որ լավագույն որակներս եմ ներդրել թիմին օգնելու համար»,-Football Italia-ն է փոխանցում «Յուվենտուսի» ֆուտբոլիստի խոսքերը:
Խաղային այդ դրվագը մեծ արձագանք էր ստացել Իտալիայում: Հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն նույնպես Բոնուչիի գործողությունները ոչ ֆուտբոլային էր որակել:
Կարապետյան․ «Բոնուչին նման արարքի չէր գնա, եթե իր թիմը հաղթելիս լիներ 4-0 հաշվով»:
Էդգար Բաղդասարյան