Ամուլսարի վերաբերյալ քրգործը կվերցվի Իվանյանից. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործմանը.

«Մենք խնդրով զբաղվել ենք: Երբ այդ քրեական գործը հարուցվել է և հայտնվել է Իվանյանի բաժնում, նա իր անմիջական ղեկավարին զեկուցել է, որ ինքը որոշակի ազգակցական կապեր ունի նախկին նախարարի հետ: Նրա անմիջական ղեկավարն այդ փաստն արձանագրելուց հետո բացել է Քրեական դատավարության օրենսգիրքը և տեսել, որ օրենքով դա բացարկման հիմք չէ և այդ փաստը չի զեկուցել իր վերադասին»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՔԿ աշխատակից Իվանյանի մասին, ով Բնապահանության նախկին նախարարի ազգականն է:

«Արդյո՞ք մենք այս պատմության մեջ խնդիր տեսնում ենք, այո, տեսնում ենք: Հիմա քրեական գործը վերցվել է Յուրի Իվանյանի վարույթից: Բացի այդ, ՔԿ-ում այդ գործը կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին:

Այսինքն, քրեական գործի քննության ողջ ընթացքում ինքն այնտեղ չի աշխատել: Կձևավորվի քննչական նոր խումբ, որը և նախկինում քննված փաստերը կվերաքննի և նաև ի հայտ եկած նոր փաստերը նույնպես: Այն հարցերը, որոնց պատասխանները, մենք չենք ունենա տեսչական մարմնի քննության արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում»,-ասաց Փաշինյանը:




Լրահոս