«Կիան» դուրս է եկել հանդիպակաց գոտի ու հարվածել «ՎԱԶ-21213» մեքենային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին ժամը 09:40-ի սահմաններում, Արցախում Մարտունի-Կարմիր-շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ 28-ամյա Մ.Բ-ն վարելով «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Մարտունու շրջանի բնակիչ 43-ամյա Մ. Գ-ի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում:

Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել «ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհի հանդիպակաց գոտի դուրս գալը։




Լրահոս