
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաեւ բոլոր ընտրված թեկնածուներին եւ նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի եւ ժողովրդի:
Շնորհավորում եմ նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ երեկ Արցախում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: