228 համայնքներից շուրջ 130-ում հաղթել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հիմնական մասնակիցներն էին Արցախի խորհդարանական 3 քաղաքական կուակցությունները՝ Ազատ Հայրենիք, Ազգային Ժողովրդավարական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները:

Այսպիսով՝ Ազատ Հայրենիք կուսակցությունը, որը նաև ունի խորհրդարանական մեծամասնություն, իր առաջնորդ Արայիկ Հարությունյանի պետական նախարարի պաշտոնից դեռևս մեկ տարուց ավել հրաժարական ներկայացնելուց հետո, հրաժարական էին տվել նաև կուսակցության քվոտայով նշանակված մյուս պետական պաշտոնատար անձիք, հրաժարվելով նաև շրջանների վարչակազմերի ղեկավարի պաշտոններից:

12 խոշոր քաղաքներից 10-ում Ազատ Հայրենիք կուսակցության թեկնածունները ստացել են ձայների մեծամասնություն և գրանցել հաղթանակ: Իսկ կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է, որ 228 համայնքներից շուրջ 130 համայնքում հաղթել են կուսակցության թեկնածուները, տանելով բացարձակ և ջախջախիչ հաղթանակ՝ չունենալով որևէ վարչական լծակ:
Մեծությամբ խորհրդարանական երկրորդ ուժը՝ Ազգային Ժողովրդավարական կուսակցությունը, որի առաջնորդը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է, հաղթանակ է գրանցել 12 համայնքներում՝ Ակնաղբյուր, Ծակուռի, Քիրսավան, Դահրավ, Դաշուշեն, Խաչեն, Ներքին-Սզնեք, Կոճողուտ, Վարանդա, Հակարի, Աղանուս, Սոնասար:

Իսկ մյուս խորհրդանական ուժը՝ ՀՅԴ-ն, հաղթել է 7 համայնքներում՝ Դրախտիկ, Կաղարծի, Ննգի, Աղավնո, Ծոբաձոր, Քաշունիք, Չարեքտար:
Այս ընտրությունները, Արցախի համապետական 2 կարևորագույն ընտրությունների նախաշեմին ամրագրեցին ուժերի հարաբերակցությունը, սա նաև կարծես մի յուրօրինակ փորձաքար էր համապետական ընտրություններին պատրաստվող Արցախի քաղաքական ուժերի համար, խմորվող հնարավոր դաշինքների, տարվող կազմակերպված քարոզչական պատերազմի և տեղեկատվական դաշտ ուղարկվող տարբեր նյութերի:

Այնուամենայնիվ, պատկերը պարզ է՝ իր առաջատար դիրքն է շարունակում պահել ու ամրապնդել Ազատ Հայրնեիք կուսակցությունը, դիրքային կայունությունը պահպանում են նաև ԱԺԿ-ն ու ՀՅԴ-ն:
Դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան 2 ՀԿները դեռևս չեն հայտարարել լուրջ ահազանգեր՝ կապված ընտրությունների ընթացքի հետ: Ըստ Արցախի ԿԸՀ-ի մինչ այս պահը չեն ներկայացրել գրավոր դիմում-բողոքներ:




Լրահոս