
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Եւս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման:
Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:
Եւ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ: