Կոտայքում տղամարդու դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 17:16-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել Կոտայքի մարզի Արգել գյուղում տղամարդու դի նկատվելու մասին: Այս մասին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի ՕԿՋ-ում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս