
Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ահազանգը ստացվել է սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: