«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառավարության օրենքի նախագիծն է և վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրերի վերաբերյալ:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետևել Վանո Սիրադեղյանի օրինակին և «օրենքով գողերին» ու քրեական տարրերին առհասարակ հեռացնել երկրից: ՔԿՀ մեր աղբյուրները փոխանցեցին, որ այս օրերին վարչապետի այդ մտադրությունը, որպես լուր, ակտիվ տարածվում է ՔԿՀ-ներում, որը է՛լ ավելի է ուժգնացրել առկա լարվածությունը, և «օրենքով գողերն» ու քրեական հեղինակություններն առաջիկայում պատրաստվում են հրապարակավ դիմել հարևան իսլամական երկրների դեսպանատներ ու պահանջել նրանց հոգևոր առաջնորդի ներկայությունը ՀՀ ՔԿՀ-ներում, որպեսզի դավանափոխ լինեն: Ճիշտ է, սա հերթական բողոքի ակցիա է լինելու, սակայն դրա առաջացրած աղմուկն ու հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։