«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով մահացել էր թաղային հեղինակություն Համբարձում Առաքելյանը, որն առավել հայտնի է Համիկ անունով: Հնչած կրակոցների հետեւանքով ռեստորանի տնօրենին` Գեւորգ Հովհաննիսյանին, մեղադրանք էր առաջադրվել, եւ եւս մեկ անձի նկատմամբ` Մանվել անունով, հայտարարվել է հետախուզում: Ի վերջո, այդպես էլ անհայտ մնաց, թե ինչի համար էին «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ մի խումբ անձինք քաշքշում թաղային հեղինակություն Համիկին, ինչու էին մի խումբ տղաներ միմյանց հետ բանավիճում:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցները կապված են եղել գումարի պարտք ու պահանջի հետ, կողմերը միմյանց հետ փողի հարց են ունեցել, եւ պատմությունն ավարտվել է սպանությամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։