Միխայել Շումախերը կրկին հոսպիտալացվել է 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆորմուլա 1»-ի 7-ակի չեմպիոն լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը կրկին հոսպիտալացվել է, այս անգամ ցողունային բջիջների փոխպատվաստման համար: Այս մասին ըեղեկացնում է La Parisien-ը:

Շումախերը հիվանդանոց է տեղափոխվել Շվեյցարիայի իր առանձնատնից`10-ը բժիշկի ուղեկցությամբ: Նրան ծածկել են եւ քողարկել հասարակությունից:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը գլխի ծանր վնասվածք էր ստացել դահուկասահքի ժամանակ, որից հետո շուրջ 5 ամիս գտնվել է կոմայի մեջ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս