Անցած տարվանից դուրս գալուց հետո չեմ հետևում. Կորյուն Աթոյանը՝ ՀՊՏՀ-ի շուրջ ստեղծված թեժ իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Նշենք, որ ռեկտորի նախկին ժամանա­կավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը փորձում էր փո­խել դասախոսների ընտրության կարգը և նոր կանոնակարգ մտցնել: Մրցույթի արդյունքում նախկին դասախոսական կազմը դուրս էր մնում, և նոր դասախոսներ պետք է ներգրավվեին, ինչը բազում բո­ղոքների տեղիք տվեց:

Եվ այդ ընթացքում պարզվեց, որ ռեկտորի ԺՊ-ի դոկտորական ատենախոսության հետ կապված գրագողության կասկածներ կան, նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Ռուբեն Հայրապետյա­նը հեռացավ, նրա փոխարեն ԺՊ նշանակվեց Դիանա Գալոյանը, սակայն ԲՈՒՀ-ի շուրջ առաջացած թեժ իրավիճակն այդպես էլ չհանդարտվեց:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՊՏՀ-ի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ անցած տարվա դուրս գալուց հետո չի հետևել ԲՈՒՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին:

«Տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում, ընդհանրապես չեմ հետևում: Չգիտեմ էլ, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս