
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և պատժելու ՀՀ Արդարադատության նախարարության միջնորդությունը, որոշում է կայացրել մերժել այն: Պատճառը, ըստ որոշման, միջնորդությունը քննելու ժամկետների խախտումն էր:
Հավելենք, որ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկությունների հիման վրա։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքն այն է, որ ըստ միջնորդության ՝ 14 սնանկության գործերով որոշակի դատական ընթացակարգեր են խախտվել։