Ինչու էր Հակոբ Սիմիդյանը երեկ խառն ու շփոթված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, եւ հենց առաջին օրը բավական թեժ անցավ: Եվ թերեւս հենց դա էր պատճառը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը երեկ ամբողջ օրվա ընթացքում բավական խառն էր: Լրագրողների օթյակից նկատելի էր, որ քվեարկություններից առաջ Սիմիդյանը պտտվում էր դահլիճում, կանգնում դատարկ աթոռների կողքին, տպավորություն էր, թե հաշվում է պատգամավորներին, դուրս ու ներս էր անում, միջանցքում լսվում էր նրա ձայնը, որ զանգահարում էր գործընկերներին եւ նույնիսկ «մունաթով» հրավիրում դահլիճ:

Երբ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչու է շփոթված, խառը Հակոբ Սիմիդյանը, նա նորմալ համարեց ամեն ինչ: «Ես խմբակցության քարտուղարի պաշտոնի բերումով հանդիպումներ եմ ունենում խմբակցության պատգամավորների հետ, ու դա նորմալ ընթացակարգ է, գործառույթ, որը ես իրականացնում եմ»,- վստահեցրեց նա:




Լրահոս