![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/69903996_2406973536220437_6019466037655764992_n.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ իտալական «Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն առաջին մամուլի ասուլիսն է տվել՝ որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ. «Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ: Ինձ համար շատ բարդ ժամանակներ էին, սակայն ես կայացրի ճիշտ որոշում: Գիտեմ, թե ինչ ակումբ եմ տեղափոխվել, եւ ամեն ինչ կանեմ՝ լավ հանդես գալու ու արդյունք ապահովելու համար: Ես «Ռոմա» տեղափոխվելը նահանջ քայլ չեմ համարում: Զրուցել եմ մարզչիս հետ. այստեղ բոլոր պայմանները կան արդյունքի հասնելու համար»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանու ավագը հռոմեական ակումբում կխաղա 77 համարի ներքո:
Էդմոն Մարտիրոսյան