Իջեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի հրաժարականի վերաբերյալ համայնքի ավագանու արձանագրությունը սեպտեմբերի 9-ին ուղարկվել է Տավուշի մարզպետարան: Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օրվա ընթացքում կնշանակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Այնուհետեւ` 20 օրվա ընթացքում, կորոշվի, թե Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունները երբ կանցկացվեն` 2019թ․ դեկտեմբերի 8-ին, թե այլ օր: Ու թեեւ Իջեւանում ընտրությունների օրը որոշված չէ, սակայն նախընտրական տրամադրություն է քաղաքում, արդեն շրջանառվում են Իջեւանի քաղաքապետի հավանական 4 թեկնածուների անուններ: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում թեկնածուների հավակնորդների թիվն ավելանա: