Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են Արցախում քաղաքաշինության զարգացմանը եւ այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: