Հյուսիս-Հարավի գործով մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի եղբորը. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը:

Տեղեկությունը հաստատել է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս հայտնեց, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) եւ 311.2–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը , որոնք կատարվել են առանձանպես խոշոր չափերով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:




Լրահոս