
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։
Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։
Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։
Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր։
Բարի գիշեր»: