«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը, որը մտահոգություններ է առաջացրել իշխանությունների ներսում, քանի որ գուցե հենց նիստի ժամանակ էլ կատարվի ՍԴ որոշումը, որը ենթադրում է Քոչարյանի` կալանքից ազատումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունների համար այս օրերին քննարկվող ու այդպես էլ լուծում չստացող թեման շարունակում է մնալ նրան կալանքից ազատելու հարցը:
Ըստ մեր տեղեկությունների` իշխանության ներկայացուցիչները փորձում են ամեն գնով լուծել Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցը, բայց, կարծես թե, օր-օրի իրավական հիմքերի տարակարծությունը աղաղակող է դառնում: Մի կողմից` հասարակության մի ստվար զանգված ակնկալում է, որ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, մյուս կողմից` դրա եվրոպական հեռանկարը մշուշոտ է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։