
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը շարունակում են քննարկել։ Թեմա է դարձել, թե ինչու չի մասնակցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, չնայած հրավիրված է եղել, եւ ներկա էր իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։
Նրա խորհրդական Վահան Կոստանյանն ասաց․ «Որեւէ քաղաքական ենթատեքստ չկա դրանում, որ պարոն Միրզոյանը չի մասնակցել շաբաթ օրը տեղի ունեցած հարսանիքին, պատճառն «անձնական» է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։