«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացման հարցը դեռեւս մնում է առկախված: Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ Երեւանի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացվել էր աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման մասին նախագիծ, սակայն բավական քննադատվեց եւ ավագանու մայիսի 8-ի նիստում այդ հարցը հանվեց օրակարգից։ Եվ մայիսից հետո այս հարցով ընդամենը մեկ նիստ է եղել, որի ժամանակ քննարկվել են խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերը, սակայն առաջընթաց այս հարցում դեռեւս առկա չէ։ Երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ, որը նշեց, թե այս փուլում դեռեւս նման ծրագրեր չունեն: «Այս պահին դա դեռ ամենապահանջված հարցը չէ քաղաքի։ Ընդամենը քննարկվել են այդ առաջարկները, որոշ հարցերում կա կոնսենսուս, որոշ հարցերում՝ ոչ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում