«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով կալանավորված անձը հրաժարավում է ցուցմունք տալ․ որն է պատճառը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության համար մեղադրվողին օժանդակելու համար կասկածվող անձը կալանավորված է: Նրա պաշտպան Վահե Մնացականյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ նա հրաժարվում է ցուցմունք տալ, քանի որ չի վստահում իրավապահներին: Ըստ պաշտպանի` նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ մինչ օրս հայտնում է , որ ինքը կապ չունի գողական աշխարհի հետ եւ, առհասարակ, այդ դեպքի հետ: Տեղեկացանք, որ պաշտպան Մնացակայանը միջնորդություն է ներկայացրել դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասով եւ սպասում է ՀՀ վերաքննիչ դատարանի նիստին:

«Ժողովուրդ» օրաթերթին սպանության պատվիրատուներից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ կռիվ էր եղել, եւ Մասիվի տղաները հարցը լուծելու համար դիմել էին Անդրանիկ Հարությունյանին, եւ նա առաջացած տարաձայնության ժամանակ Կենտրոնի երկրապահ կամավորական միության նախկին պետերից երկու հոգու ապտակել է։ Հիմա, պարզվում է, նախկին ԵԿՄ անդամները ապտակը կուլ չեն տվել եւ որոշել են պատասխան հարձակմամբ հարցերը լուծել։ Հավելենք, որ «Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողի` ՌԴ Չեչնիայի Ինքնավար Հանրապետության 32-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս