ՀՀ իշխանությունների համար այս օրերին քննարկվող ու այդպես էլ լուծում չստացող թեման շարունակում է մնալ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցը: Ըստ մեր տեղեկությունների` իշխանության ներկայացուցիչները փորձում են ամեն գնով լուծել Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցը, բայց իրավական հիմքերի մասով տարակարծությունները աղաղակող են դառնում:
Այսօր կայանալու է Ռ. Քոչարյանի գործով առաջին դատական նիստը, որը իշխանությունների համար մտահոգիչ է, քանի որ գուցե հենց նիստի ժամանակ էլ դատավորը որոշի կատարել ՍԴ որոշումը, որը ենթադրում է Քոչարյանի` կալանքից ազատումը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը օրերս տեղեկություն էր տարածել, որ սպետեբերի 12-ին տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով առաջին նիստը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Իշխանական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշում են, որ գրեթե բոլոր իշխանական հանդիպումներում քննարկվում են այն հիմքերը, որոնք առկա են Ռ. Քոչարյանի դատավարական գործերում: Նույն հարցի վերաբերյալ հաճախ են հանդիպումներ լինում իրավական համակարգի ներկայացուցիչների հետ, ՀՀ արդարադատության նախարարի միջոցով էլ փորձ է արվում իրավական լուծումներ տալ այն իրավիճակին, որըստեղծվել է այդ գործի շրջանակներում:
Ու պատահական չէր նաեւ, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը:
Նշենք, որ «Արմենպրեսե-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա եւչեն բխում որոշման իմաստից: Ըստ դատախազության` ՍԴ որոշման ուժովՌոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. «Ինչպես արձանագրել է Սահմանադրական դատարանը, գործառութային անձեռնմխելիությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում որպես քրեական վարույթը բացառող հանգամանք նախատեսված չէ: Հետեւաբար, բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ քրեական հետապնդումն անհամատեղելի է անձի գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի այդ հիմքով տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաեւ կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը»:
Բայց մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ներսում իշխանությունները փորձում են հարցը «փակել», հիմքեր գտնել դատավարական պրոցեսները կանխատեսելու համար, միեւնույնն է, նոր իշխանությունների համար սարսափելի կլինի այն որոշումը, որը կարող է հօգուտ Քոչարյանի կայացնել ՄԻԵԴ-ը: Իսկ իշխանությունների իրավաբան թեւի մեծամասնության կարծիքով` հնարավոր է` ՄԻԵԴ-ը Ռոբերտ Քոչրայանին ազատ արձակելու պահանջ-որոշում կայացնի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներսում Ռոբերտ Քոչարյանին ամեն կերպ դատելու սցենարի շուրջ եւս տարաձայնություն է հասունանում: Մի հատված կա, որ կարծում է, թե կարող են Ռ. Քոչարյանին ազատության մեջ էլ դատավարական պրոցեսները շարունակել ու այդ հարցը չդարձնել իշխանություններին թուլացնելու հերթական միջոցներից, մի մասը պնդումէ, որպետք է պահել կալանքի տակ։
Ըստ իշխանական պատգամավորների` այս հարցում իշխանությունները եւս հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որհասարակության շատ մեծ զանգվածն էլ պահանջում է, որպեսզի Ռ. Քոչարյանը հայտնվի բանտում ուայդ ժամանակահատվածում անպայման գտնվի կալանքի տակ: Դա է պատճառներից նաեւ մեկը, որամեն ինչ արվում է, որպեսզի իրավիճակը չթեժանա, քանի որիշխանությունների համար զարգացում ստացող թեմաներից մեկը` Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունն արդեն բորբոքել է հասարակության զայրութը: Առաջիկայում այս երկու հարցերի զարգացումներն իսկապես երկրիհետագա անվտանգության համար կարող են մեծ նշանակություն ունենալ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ