2001 թվականին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը, փոթորկվեց հայաստանյան ներքաղաքական կյանքը: Յութուբյան անանուն մի ալիքում տեղադրված գաղտնալսումը` ՀՀ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ, կայծակնային արագությամբ տարածվեց: Այսօր լրանում է աղմկահարույց գաղտնալսման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահները եւ իշխանությունները լռում են` հնարավոր ներքաղաքական բախումներից խուսափելու եւ երկրում անկայուն վիճակ ստեղծելու անցանկալի հեռանկարից ելնելով:
Ի՞նչ տեղի ունեցավ 1 տարի առաջ
Սեպտեմբերի 5-ին անանուն աղբյուրների կողմից համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որը, հետո պարզվեց, տեղի է ունեցելհուլիս ամսին` այն օրերին, երբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եղել է Ժնեւում, օդանավակայան գնալու ճանապարհին ավտոմեքենայի միջիցիր անձնական հեռախոսով զանգահարում է ՀՔԾպետ Սասուն Խաչատրյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ կա Ռոբերտ Քոչարյանի գործից, որին ի պատասխան` ՀՔԾպետն ասում է, թե ցուցմունքչիտվել եւ «գժված է»: Իսկ այն դատավորը, որ կալանավորել է Քոչարյանին, Վանեցյանին է զանգահարել վախեցած, վերջինս էլ ասել է, թե հիմքերը նայի մեկ անգամ էլ: ՀՔԾպետն ասում է, որ եթե Քոչարյանը կալանավորվի, մյուսներըցուցմունքներկգրեն նրա վրա: Իսկ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի մասով Վանեցյանը խորհուրդ է տալիս որեւէ դեպքում չկալանավորել, քանի որ նա ՀԱՊԿ գործող քարտուղարն է, բացի այդ, «ռուսներիհետնոր ենք բարիշել»: Այնուհետեւ ճշտում է ՀՀ վարչապետի հետ, եւ ասում. «Չնայած վարչապետն ասում է՝ Խաչատուրովին փակեք, բայց ռուսները խնդիր են»: Ապա խոսվում է, որ ճիշտ կլինի ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ՊՆ նախկին շտաբի պետ Սեյրան Օհանյանին ձերբակալել. ՀՔԾ պետը ընդգծում է, որ նրանք մեղավոր են:
Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾպետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Այսպիսով, աղմկահարույց գաղտնալսման գործով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ վնաս են պատճառել պետության օրինական շահերին»), Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի («Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը») եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի («Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու») հատկանիշներով:
Ներքաղաքական բախումներ կլինե՞ն
Անցել է մեկ տարի, սակայն ՀՀ քննչական կոմիտեումքննվող այս քրեական գործերով քար լռություն է: Նախաքննական մարմինը քրեական գործի ընթացքի մասին ոչինչչի հայտնում եւ հույժ գաղտնի է պահում:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ՀՀ ուժային կառույցների եւ վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներիցմեկից։ Եվ անգամ բացահայտվել է, թե կոնկրետով կամ ովքեր են այն արել: Ասել է թե` գործը ամբողջությամբ բացահայտվել է:
Ինչո՞ւ է լռում ՀՔԾ-ն
Սեպտեմբերի 11-ին, երբ հրապարակվեց ՀՔԾպետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի` Սասուն Խաչատրյանը նաեւ մի շարք բացահայտումներ արեց մարտի 1-ի թեմայով, որոնք առավել շիկացրին առանց այդ էլ զգացմունքային թեման ՀՀ շատ քաղաքացիների կամ մեծամասնության համար:
ՀՔԾ պետը հայտարարել էր. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկմտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որմեր դեմ իսկական որսսկսվեր»:
Սակայն մինչօրսչի հանրայնացվել, թե որտեղուկոնկրետ երբ է Քոչարյանն ասել այդ խոսքերը, ինչու իրավական որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ` հերքելու կամ հաստատելու դրանք։
Ու եթե իրապես ՀՔԾպետի ասածը ապացուցված է փաստերով, ուրեմնՌոբերտ Քոչարյանին որեւէ անձեռնմխելիություն չի կարող փրկելխիստ պատժից: Իսկ եթե ՀՔԾպետի ասածը չապացուցված եւ մտացածին եզրահանգում է, եւ Քոչարյանը նման բառեր չի ասել, ապա կարելի է եզրահանգում անել, որՀՔԾպետը դա արել է պարզապես զգացմունքային ֆոն ստեղծելու համար եւ շեղելու ուշադրությունը գաղտնալսման բուն էությունից, եւ մենքկրկին ունենալու ենք մարտի մեկի ՛բացահայտում` այս անգամ արդեն մարդկանց չասված խոսքերը նրանց վերագրելու եւ դրա հիման վրա մեղադրանքներ կառուցելու եւ նրանց վերագրելու տեսքով:
Անցել է մեկ տարի. եթե ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ապա ի՞նչ է արել նախաքննական մարմինը մեկ տարի անց, ինչո՞ւ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ. եթե առաջադրված է, ապա ինչո՞ւ այն չի հրապարակվում:
Ի վերջո, ըստ Սասուն Խաչատրյանի` Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Մեկ տարի է անցել, վերջինիս սպանության գործով կա մեղադրյալ կասկածյալ, կամ ովքե՞ր են հրավիրվել հարցաքննության, եւ, առհասարակ, ի՞նչ է արել նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցների հետ:
Այս հարցերի պատասխանը ստանալու նկատակով դիմեցինք Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժին եւ սպասում ենք վերջիններիս պատասխանին:
Քնար Մանուկյան