
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ «TurAz Kartal» զորավարժություններն ընթացքի մեջ են։ Սեպտեմբերի 10-ին զորավարժություններին մասնակցել են ադրբեջանական Mig-29, Su-25 և թուրքական F-16 մարտական օդանավերը. գրում է ermenihaber-ը:
Վարժանքներում ներառված են նեև «CASA» բեռնատար ինքնաթիռներ, «Mi-35», «Mi-17», «Sikorski UH-70», «CH-47 Chinook» և «ATAK/AH-1W» ռազմական ուղղաթիռներ։ Զորավարժություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում են Պակիստանի օդուժի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 2-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը։