Ժողովրդի ընտրածը մեզ համար օրենք է. Ստեփանակերտի քաղաքապետի պարտված թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին կայացած Արցախի քաղաքապետի ընտրությունների արդյունքների մասին ArmLur.am-ը զրուցել է գնդապետ, Ստեփանակերտի քաղաքապետի պարտված թեկնածու Արեգ Ավագյանի հետ:

«Ես միայն ցանկանում եմ իմ ժողովուրդին հաջողություն և բարգավաճում մեր քաղաքին: Ժողովուրդն է ընտրել ու իր ընտրածը մեզ համար օրենք է: Ընտրված քաղաքապետին էլ հաջողություն եմ մաղթում, ծրագրերի ի կատար ածում»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու և անցնելու է իր առօրյա գործունեությանը:

Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյանը, Արայիկ Ավանեսյանը, Արմեն Հակոբյանը, Արեգ Ավագյանը, Գրիգորի Սահակյանը: Ձայների մածամասնությամբ հաղթել է Դավիթ Սարգսյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս