Հարց քաղաքացիներից՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի համար եկամտահարկի հաշվարկի ժամանակ անձնական նվազեցում կատարվո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի համար եկամտահարկի հաշվարկի ժամանակ անձնական նվազեցում կատարվո՞ւմ է, թե՞ոչ:

Ալվինա Հարությունյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան` համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 32.500 դրամի չափով: Նշվածը վերաբերում է նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարվող եկամուտների յուրաքանչյուր վճարման դեպքերին, ինչըամրագրված է «Եկամտահարկի հաշվարկման եւ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համապատասխան հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել օրենքով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ եւ ծախսեր):

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս