Երեկվա երկրաշարժից հետո այսօր Աշոցքում ու Բավրայում դասեր չեն անցկացվել. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյոք կան վնասված շինություններ, թե ոչ: Մարզպետը տեղեկացրեց, որ շենքերն անվտանգ են:

Թեպետ մարզպետարանն ու համայնքներն այս առումով ցուցաբերում են զգոնություն, սակայն շենք-շինություններում առաջացած խնդիրների դեպքում դիմեք համայնքապետարան կամ մարզպետարան»։




Լրահոս