SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝
երեկ՝ սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Ժամանել է նաև դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր։