
Առավոտյան Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղում բնակիչների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Այս առնչությամբ այսօր խորհրդարանում հարց բարձրացրեց ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա նաև սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր, որ գյուղացիները փակել էին գյուղի գյուղատնտեսական հողեր տանող ճանապարհը, ինչի հետևանքով գյուղացիների և շուրջ 30 ոստիկանների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել: Միջադեպի պատճառը նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից նախկին գյուղապետի միջոցով գյուղատնտեսական նշանակության հողերի (արոտավայրերի) զավթումն է, որը վաճառվել է երրորդ կողմին, և գյուղացիներն ըստ էության զրկվել են իրենց պատկանող հողերն օգտագործելու և ապրուստը վաստակելու հնարավորությունից:
Մանրամասները` տեսանյութում: