Armenian text to speach

Նոր փոփոխություն զինվորական թոշակներ նշանակելու գործընթացում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Պաշտպանության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների զինվորական թոշակները նշանակելու գործառույթը կվերապահվի սոցիալական ապահովության ծառայությանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու հարցը քննարկվել էր այս տարվա ապրիլի 5-ին վարչապետի աշխատակազմում կայացած խորհրդակցության ժամանակ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս